Լուսանկարները, որոնցում ցուցադրված են, թե ինչպես է Իրանում 14-ամյա տղան ամուսնանում 10-ամյա աղջկա հետ, արագ տարածվեցին համացանցում, հայտնում է english.alarabiya.net-ը:
Նրանք ամուսնացել են օգոստոսի 14-ին իշխանությունների թույտվությունը ստանալուց հետո:
Տղան հագել է մոխրագույն կոստյում, իսկ հարսը՝ ավանդական սպիտակ զգեստ: Որոշ նկարներում նրանք իրենց ընտանիքների անդամների հետ են:
Իսլամական պետություններում աղջիկները կարող են ամուսնանալ 13 տարեկանում, եթե ունեն հոր թույլտվությունը: Տղաները կարող են ամուսնանալ 15 տարեկանում:
Ըստ իրանյան Tabnak նորությունների կայքի, միայն 2010 թվականին ամուսնացել են 10-ից մինչև 14 տարեկան 42000 երեխաներ: