Իրանը աշխարհի հետ կառուցողական երկխոսություն է ձեռք բերել: Այս մասին Թեհրանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հաղորդում է Trend-ը:
Նրա խոսքով` Իրանի կառավարությունը պայքարեց իրանաֆոբիայի դեմ միջազգային մակարդակում, որպեսզի համաշխարհային հանրությունում Իրանի նկատմամբ առավել բարեկամական մթնոլորտ ստեղծի:
Ռուհանին նշել է, որ տնտեսական ոլորտում կառավարությանը հաջողվել է հանգստացնել շուկան:
«Մենք փորձեցինք կանխել շուկայում ծանր տատանումները: մենք զսպել ենք ինֆլյացիան և մշտապես փորձել նվազեցնել դրա տեմպերը»,- նշել է Իրանի նախագահը: