Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Այդ մասին հայտնում է Daily Express-ը:
Տեղեկությունների համաձայն՝ Հոլանդիայի հավաքականի 31-ամյա ավագի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը, ում գլխավորությամբ կիսապաշտպանն աշխատել է ազգային թիմում:
Անգլիական ակումբը պատրաստ է 100 մլն եվրո վճարել Ռոբենի տրանսֆերի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 4 հանդիպում է անցկացրել մյունխենյան ակումբի կազմում և մեկ գոլի հեղինակ դարձել: