Hyperloop վակուումային գնացքն առաջարկել է գործարար և գյուտարար Էլոն Մասքը, գրում է Novate.ru-ն: Նոր տրանսպորտային միջոցի գլխավոր առավելությունը կդառնա բարձր արագությունը, անվտանգությունը և վնասակար արտանետումների բացակայությունը:
Ծրագրի իրացումը կարող է սկսվել արդեն մոտ ապագայում: Սկզբում այդ գնացքները կհայտնվեն ԱՄՆ-ում, ապա նաև ամբողջ աշխարհում:
Գնացքների հետ կապված` լուրջ է նաև ֆինանսական հարցը: Ըստ հաշվարկների` միայն Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի միջև վակուումային ճանապարհը կարժենա 7-16 մլրդ դոլար: