Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում կոչ են արել սեպտեմբերի 1-ից Ուկրաինայի հյուսիսում ամբողջովին դադարեցնել կրակը, հայտնում է Ելիսեյան պալատը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Նրանք վճռականորեն աջակցեցին սեպտեմբերի 1-ից` նոր ուսումնական տարվա կապակցությամբ, կրակի ամբողջական դադարեցման կոչին: Նրանք ընդգծեցին, որ կրակի դադարեցման ռեժիմի մշտական պահպանումը անհրաժեշտ է՝ կապված Հյուսիսային Ուկրաինայում քաղաքացիների վիճակի հետ, ինչպես նաև պարտավորություններից մեկն է Մինսկի համաձայնությունների շրջանակում»,- ասված է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի հաղորդագրությունում: