Հյուսիսային Հնդկաստանում սկսել են երեխաներին վճարել հասարակական զուգարաններից օգտվելու համար, հայտնում է korrespondent.net-ը: Դա արվում է հասարակական ծրագրի շրջանակներում` փողոցում կեղտոտելու սովորույթը արմատախիլ անելու համար:
Համաձայն հաշվարկների՝ աշխարհում ավելի քան միլիարդ մարդ ներկայումս իր կարիքները հոգում է փողոցում, ինչը նպաստում է վարակիչ հիվանդությունների տարածմանը:
Դրանց կեսը ապրում են Հնդկաստանում և չնայած իշխանությունների ջանքերին, զուգարաններ նրանք պարզապես մուտք չունեն: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է մինչև 2019 թիվը լուծել այդ հարցը: