Մոսկվայի «Սպարտակ»-ը հրապարակել է մեկնարկային կազմը Մախաչկալայի «Անժի»-ի դեմ խաղում: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնարկային կազմում է, իսկ Արաս Օզբիլիսը մնացել է պահեստայինների նստարանին:
«Սպարտակ»՝ Ռեբրով, Կ.Կոմբարով, Տասկի, Բոկետի, Դ.Կոմբարով, Գլուշակով, Շիրոկով, Պոպով, Պրոմես, Մովսիսյան, Զե Լուիշ:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հանդես կգա «Անժի»-ի մեկնարկային կազմում:
Երևանի ժամանակով հանդիպումը կմեկնարկի 20:30-ին: