Անցյալ ամիս լրացավ Հելեն Միրենի 70-ամյակը: Սակայն դերասանուհու արտաքին տեսքին կարող են նախանձել երիտասարդ սերնդի շատ ներկայացուցիչներ, հայտնում է 7days.ru-ն:
Հելենը խոստովանել է, որ հիմնական գաղտնիքն այն է, որ նա լավ հարաբերությունների մեջ է շրջապատող աշխարհի և ինքն իր հետ: Woman & Home ամսագրին տված հարցազրույցում նա ասել է, որ երբեք իրեն գեղեցկուհի չի համարել, սակայն ջանացել է միշտ լավ տեսք ունենալ:
Միրենը առավելությունը տալիս է յոգային և չի ձգտում իր ողջ ժամանակը անցկացնել սպորտդահլիճներում: Օգտագործում է է առողջ սնունդ և չի օգտագործում ալկոհոլ: Հենց դա էլ օգնում է նրան պահպանել սլացիկ կազմվածք: