Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի «Թերեկ»-ի դեմ խաղից հետո Եկատերինբուրգի «Ուրալ»-ի գլխավոր մարզչի օգնական Յուրի Մատվեևը խոսել է Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի վնասվածքի մասին:
«Նախնական վարկածի համաձայն վնասվել է Մանուչարյանի ձկնամկանը: Մինչև վերականգնվելը նա չի կարող օգնել մեզ: Կրկնում եմ, որ ախտորոշումը նախնական է: Բժշկական խորացված հետազոտությունից հետո ամեն ինչ կհստակեցվի: Կարծում եմ, որ Էդգարը չի կարող մասնակցել նաև Հայաստանի հավաքականի խաղերին: Ցավալի է, քանի որ նա շատ է օգնում մեզ»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշել է մարզիչը:
Հիշեցնենք, որ Մանուչարյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում մասնակցելու Սերբիայի և Դանիայի ազգային թիմերի դեմ խաղերին: