Glassdoor վեբ-կայքը զեկույց է հրապարակել, որում 2014թ. արդյունքներով ներկայացվում է խոշոր ամերիկյան ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների աշխատավարձերի համեմատությունը:
Այդ ընկերությունների գլխավոր տնօրենները միջինը վաստակում են տարեկան 13,8 մլն դոլար, իսկ միջին վիճակագրական աշխատակիցը ստանում է տարեկան 77800 դոլար, այսինքն՝ 204 անգամ քիչ: Ամենամեծ ճեղքվածքը նկատվում է Discovery ընկերությունում, որտեղ գլխավոր տնօրենը ստացել է տարեկան 156 մլն դոլար, իսկ աշխատակիցները միջինը՝ 80 հազար դոլար, այսինքն 1951 անգամ քիչ:
Ինչ վերաբերում է Microsoft-ին՝ Սաթյա Նադելան մեկ տարում վաստակել է 84,3 մլն դոլար, իսկ աշխատակիցները՝ միջինը 137 հազար դոլար, տարբերությունը 615 անգամ է:ս