Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Սահմանադրության այլընտրանքային նախագծի շուրջ քննարկումներ են տարվում

Մի շարք իշխանամետ և ընդդիմադիր քաղաքական ուժեր այս օրերին նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի հետ քննարկում են Նոր Սահմանադրության նախագիծը: Ընդդիմադիրներից անգամ նրանք, որոնք նախկինում կտրականապես դեմ էին արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին այսօր պատրաստ են պաշտպանել նախագիծը, եթե ընդունվեն իրենց առաջարկներն ու հաշվի առնվեն դիտողությունները:

Սրան զուգահեռ՝ ստեղծվում են նախաձեռնություններ, որոնք պայքարում են Սահմանադրական բարեփոխումների դեմ և ընդհուպ պատրաստվում են հորդորել հանրությանը, որպեսզի բոյկոտեն հանրաքվեն և չլեգիտիմացնեն գործընթացը: Հայտնի է, որ արդեն իսկ կա ձևավորված «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, որի նախաձեռնող խմբի անդամները հիմնականում «Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևերի ներկայացուցիչներն են: Ի դեպ, այս երկու կուսակցությունները խորհրդարանում միակն էին, որ մերժեցին Բաղրամյան 26-ում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քննարկելու հրավերը:

Սակայն ստեղծվում է մեկ այլ նախաձեռնություն ևս՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ: Ինքը Հայրիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «կարծես թե «ոչ» ասելու նախաձեռնություն ստեղծելը հաջողվում է, միևնույն ժամանակ առայժմ չցանկացավ հրապարակել այն անհատների և կուսակցությունների անունները, որոնք կմիանան իր նախաձեռնությանը:

Մեր տեղեկություններով՝ Հայրիկյանը այլընտրանքային նախագիծ է պատրաստել, որտեղ ի թիվս այլ դրույթների՝ տեղ է գտել նմանօրինակ մի գաղափար. «Անգամ այն կուսակցությունները, որոնք խորհրդարանական ընտրություններին չեն կարողացել անհրաժեշտ թվով ձայներ հավաքել խորհրդարանում ներկայացվածություն ունենալու համար կարող են ընտրություններից հետո ձայները տալ խորհրդարանում տեղ գտած կուսակցությանը»:

Հայրիկյանն այս օրերին արդեն իսկ հանդիպումների շարք է սկսել Սահմանադրության այլընտրանքային նախագիծը քննարկելու կապակցությամբ, և դրան մասնակցել է նաև «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը և այլոք:

Գառնիկ Իսագուլյանը մեզ հետ զրույցում չհերքեց տեղեկությունը՝ հավելելով, որ ինքը կողմնակից է քննարկումներ անցկացնել և՛ նախագծին կողմ, և՛ նախագիծը մերժող ուժերի հետ։ Նա ընդգծեց, որ առայժմ որպես այդպիսին ձևավորված նախաձեռնություն չկա, սակայն գործընթացն ընթացքի մեջ է. «Եթե այս նախագիծն է՝ այս տեսքով մենք կտրականապես մերժում ենք»,- ասաց Իսագուլյանը՝ ընդգծելով, որ պետք է ապահովել նաև բուն հանրաքվեի՝ արդար և թափանցիկ անցկացնելու գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում