Thursday, 25 04 2024
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

Ինչն է հարվածում անկախությանը

Սահմանադրական փոփոխություններին կողմ հանդես եկող ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն օրերս հայտարարել էր, որ փոփոխություններին «ոչ» ասող ուժերը դեմ են Հայաստանի անկախությունը ամրապնդելուն: Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ կառավարման խորհրդարանական մոդելի, այսինքն՝ բազմակենտրոն կառավարման համակարգի դեպքում պետության անկախությունն ավելի է մեծանում:

Դա, իհարկե, կառավարման մոդելի շուրջ քաղաքական և փիլիսոփայական բանավեճի հարց է, որը սակայն Հայաստանի պարագայում, մեղմ ասած, համարժեք չէ այն պարզ պատճառով, որ Հայաստանում կառավարման մոդելը գործում է ոչ այն տրամաբանությամբ, ինչն ամրագրված է Սահմանադրության և օրենքների տեքստերում: Ու Հայաստանի անկախությանը առաջին հերթին հարվածում է հենց այդ հանգամանքը՝ որ կա գրված մի Սահմանադրություն, գրված հազարավոր օրենքներ, սակայն չկա դրանց իրավակիրառական բավարար, լիարժեք պրակտիկա, չկա այդ ամենը հսկող անկախ դատական համակարգ: Եվ այստեղ արդեն խորհրդարանական, թե նախագահական կառավարման մոդելը, մեծ հաշվով, էական նշանակություն չունի, քանի որ սա այլ՝ ավելի խորքային իրողությունների և երևույթների խնդիր է:

Այդ իմաստով, «ոչ»-ի կողմնակիցների հետ բանավեճը և միմյանց դիրքորոշումների գնահատումը, իհարկե, քաղաքական ուժերի խնդիրն է, իսկ հանրության խնդիրն է հիշեցնել բոլորին, որ Հայաստանի անկախությանն առաջին հերթին հարվածում է հակասահմանադրական ճանապարհով ձևավորվող և գոյություն ապահովող իշխանությունը, իշխանական համակարգը: Անկախության ամրությունը կամ մակարդակը կախված է երկրում ընտրություն չկեղծելուց, պետական բյուջե չմսխելուց, դատարանները գործադիր իշխանության քաղաքական և անձնական ու խմբակային շահերի սպասարկման գործիք չդարձնելուց, իրավապահ համակարգը իշխող համակարգի անպատժելիության երաշխավոր չդարձնելուց: Այդ ամենից է սկսվում և ամրանում երկրի անկախությունը:

Ընդ որում՝ այդ ամենը ներկայիս Սահմանադրության և օրենքների մեջ ամրագրված չէ: Եվ երբեք չի լինելու այն իդեալական օրենքն ու Սահմանադրությունը, որը ինքնին Հայաստանում հաստատելու է օրինական ու իրավական համակարգ, համակեցության սահմանադրական կանոններ: Ամեն ինչ կախված է մարդկանցից, որոնց ձեռքում են հայտնվել իշխանության լծակները, ասել է թե՝ Սահմանադրության և օրենքների կիրառման կամ չկիրառման լիազորությունները:

Եթե այդ մարդիկ պատրաստ են փոխել իրավիճակը, ապա նրանք դա կանեն ներկայիս Սահմանադրության պարագայում: Եթե այդ մարդիկ պատրաստ են պահել երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը, ապա դա կանեին ներկայիս Սահմանադրության պարագայում էլ, որն ամենևին չէր պարտադրում Հայաստանի խցկում օրինակ՝ ԵՏՄ: Եթե այդ մարդիկ պատրաստ չեն անել այդ ամենը, հետևաբար նրանք դա չեն անելու նաև կառավարման մոդելի փոփոխության պայմաններում, իսկ մոդելն էլ փոխում են ոչ թե անելու, այլ չանելը ավելի «լեգիտիմ» դարձնելու համար: Այդ իրավիճակը պարզ է ցերեկվա լույսի պես, աքսիոմատիկ է:

Պետական անկախության մակարդակը ուղիղ համեմատական է ոչ թե սահմանադրական կամ օրենսդրական տեքստերի բովանդակությանը, այլ պետական իշխանությունն իրականացնող էլիտաների գիտակցությանը, հոգեկերտվածքին, արժեհամակարգին, աշխարհայացքին ու փիլիսոփայությանը: Անկախության մակարդակն ու ամրությունն ուղիղ համեմատական են հանրային ռեսուրսների տնօրինման արդարացիության աստիճանին, կոռուպցիայի դեմ պայքարի աստիճանին: Անկախ է այն պետությունը, որտեղ վերարտադրվում է հանրային ռեսուրսը, ոչ թե իշխանությունը, որտեղ իշխանությունն է ծառայում հանրային ռեսուրսի վերարտադրմանը, ոչ թե հակառակը՝ իշխանությունն է վերարտադրվում հանրային ռեսուրսը մսխելով, դրա հաշվին:

Կփոխվի՞ Հայաստանում այդ վիճակը, կփոխվի նաև անկախության աստիճանը, կփոխվի ինքնիշխանության մակարդակը: Չի՞ փոխվի, որքան ուզում եք Սահմանադրություն փոխեք, որքան ուզում եք տեսականորեն նկարագրեք այդ փոփոխությունը որպես Հայաստանի վրա նոր լուսաբաց, միևնույն է՝ պետականության մայրամուտի գործընթացը շարունակվելու է իր ողբերգական երանգներով ու ծավալով, պարզապես հին ու մաշված, բազմաթիվ անգամ ծակծկված ծածկոցի փոխարեն, որպիսին ներկայիս գործող Սահմանադրությունն է վերածվել, այդ գործընթացի վրա գցվելու է բոլորովին նոր ծածկոց, մինչև որ կմաշվի նաև դա: Թեև այս դեպքում մեծ է վտանգը, որ մինչև ծածկոցը՝ պետությունը կմաշվի վերջնականորեն:

Խնդիրն այստեղ է, և այս խնդրի լուծման գործնական մեխանիզմների որոնման մեջ: Այն, ինչ չկա, և ինչ հանրությունը որևէ կերպ չի ստանում ներկայումս հիմնական դերակատար թե՛ իշխանությունից, թե՛ մյուս քաղաքական ուժերից՝ ոչ տեխնոլոգիայի, և ոչ էլ նույնիսկ լիովին անկեղծ, բաց ու անկաշկանդ զրույցի տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում