ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում անցկացվող խորհրդակցությունների շրջանակում, հանդիպում է ունեցել նաև ՀՀ Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ Վազգեն Մանուկյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Գրիգոր Բադիրյանը, Արշակ Սադոյանը և Կարինե Դանիելյանը: