Ամառային տրանսֆերային պատուհանի փակումից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնապես կդիմի Մադրիդի «Ռեալ»-ին՝ թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերի ձեռքբերման առաջարկով:
Տեղեկությունների համաձայն՝ ուելսցի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «կարմիր սատանաներ»-ը կառաջարկեն 65 մլն ֆունտ և դարպասապահ Դավիդ Դե Խեայի իրավունքները:
Հիշեցնենք, որ «արքաքյական ակումբ»-ը վաղուց է հետևում Դե Խեայի շուրջ ծավալվող իրադարձություններին և ցանկանում է ձեռք բերել դարպասապահի տրանսֆերը: