«Մայնց»-ի պաշտպան Պակ Ջու Խոն պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա կորեացին «բզեզներ»-ի հետ կնքել է 3-ամյա պայմանագիր:
Հիշեցնենք, որ Պակ Ջու Խոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Գերմանիայի առաջնության և Գերմանիայի գավաթի հանդիպումներին: