Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ` ԵՄ-ն ավելի հեշտորեն կհաղթահարեր փախստականների ներհոսքի խնդիրը, եթե միգրացիոն քաղաքականությանը մասնակցեին ԵՄ անդամ բոլոր երկրները:
Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը` ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան մասնավորապես նախկինի նման հրաժարվում է դրանից. «Մենք պետք է շարունակենք համոզել մյուս երկրներին, որ նրանք հետ չթեքվեն և փոխարենը ցուցաբերեն եվրոպական ներդաշնակություն»:
ԵՄ-ի վիճակագրական ծառայության տվյալներով` նախորդ 12 ամիսներին Մեծ Բրիտանիան փախստականներից ստացել է ավելի քան 25.000 հայտ, մինչդեռ Գերմանիան նույն ժամանակահատվածում ստացել է 296.000 հայտ: ԵՄ-ի սահմանապահ գործակալության (Frontex) տվյալներով` 2015 թվականին ԵՄ-ի տարածք է հասել 340.000 ներգաղթյալ: