Հոնկոնգի թանկարժեք զարդերի խանութներից մեկից ճարպիկ գողը տարել է 220 հազար դոլար արժողությամբ ադամանդ՝ դրա տեղը դնելով իր հետ նախապես բերած կեղծ քարը: Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել՝ հայտնում է newsru.com-ը:
Գալով խանութ՝ նա ներկայացել է որպես այցելու և խնդրել է ցույց տալ իրեն թանկարժեք ադամանդը: Այն իր ձեռքը վերցնելով նա վաճառողին է վերադարձրել կեղծը և հանգիստ հեռացել է:
Երբ խանութի աշխատակիցները գլխի են ընկել, որ ադամանդը կեղծ է, դիմել են ոստիկանություն: Ոստիկանները պարզել են, որ խանութի տեսախցիկները նկարահանել են գողության պահը և կարողացել են ստանալ գողի լուսանկարը: Սակայն կասկածյալը դեռ ձերբակալված չէ: