Չորեքշաբթի օրը մի քանի ամիս տևած փորձարկումներից հետո վերջապես իր աշխատանքն է սկսել Youtube Gaming ծառայությունը, որն իրենից ներկայացնում է հոսքային կենդանի տեսախաղերի կայքէջ՝ հայտնում է mediasat.info-ն:
Gaming.youtube.com հասցեով կայքում կարելի է գտնել ավելի քան 25 հազար տեսախաղ պարունակող էջեր: Խաղահարթակում օգտատերերը կարող են գտնել առցանց խաղացող իրենց ընկերներին, ինչպես նաև կարող են խաղահարթակում ավելացնել իրենց սթրիմ-խաղերը: