Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի` «Մալագա»-ի դեմ խաղին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Բրազիլացին բաց էր թողել Իսպանիայի Սուպերգավաթը և Եվրոպայի Սուպերգավաթը, բացի այդ չէր կարողացել մասնակցել առաջնության առաջին տուրի` «Ատլետիկ»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ «կապտանռնագույններ»-ի հայտացուցակում ընդգրկվել է նաև Սերխիո Բուսկետսը:
Նշենք, որ Դանի Ալվեսը դեռ շարունակում է ապաքինվել: