Մադրիդի «Ատլետիկո»-ն պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթ»-ի կիսապաշտպան Մատիաս Կրանեվիտերի հետ, տեղեկացնում է AS-ը:
22-ամյա արգենտինացին մադրիդյան ակումբի հետ կնքել է 5-ամյա պայմանագիր:
Պայմանագրի մանրամասները դեռ չեն հրապարակվում, սակայն հայտնի է դարձել, որ Կրանեվիտերը «Ատլետիկո»-ին կմիանա ձմռանը: