Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Գյումրու «Գոհար» մանկապարտեզի 128 սաների խնդրանքը ՀՀ կառավարությանը

Գյումրու «Գոհար» մանկապարտեզը գործում է դեռևս անցյալ դարի վաթսունականներին կառուցված, խորհրդային ժամանակների տիպային շենքում, որը վերջին անգամ կոսմետիկ մասնակի վերանորոգման է ենթարկվել է 4 տարի առաջ, իսկ թե երբ է կապիտալ վերանորոգման ենթարկվել՝ տնօրենը չհիշեց: Այսօր նախակրթարանն ունի 128 սան: Աշխատակիցները 28-ն են:

«Մանկապարտեզն առաջին հերթին ունի սանհանգույցի և խոհանոցային հատվածի վերանորոգման կարիք: Սա թիվ մեկ խնդիրն է մեր համար,- նշեց մանկապարտեզի տնօրեն Սյուզաննա Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:- Եթե այս հարցը կառավարությունը կարողանա լուծել, մնացած խնդիրները մենք մի կերպ գլուխ կբերենք»:

Տիկին Հարությունյանը նշեց, որ քաղաքային իշխանությունների օժանդակությամբ և սեփական տնտեսումների հաշվին այս տարի մինչև ջեռուցման սեզոնի մեկնարկը կկարողանան լուծել մանկապարտեզի բավականին մեծ շենքի մի մասնաշենքի ջեռուցման հարցը. «800 հազար դրամ գումար քաղաքապետարանն էր տվել, մենք էլ տնտեսում ունեցանք ամառվա այս ամիսներին կոմունալների առումով, և այս տարի գոնե փոքրերի հատվածքում «Բաքսի» ջեռուցման համակարգը կլինի: Չնայած որ գաղտնիք չէ՝ այս մանկապարտեզը վերջին երկու տարում ակամա դարձավ պրոբլեմների թնջուկ»:

Խոսքը, անշուշտ, մանկապարտեզի շուրջ ստեղծված իրավիճակն էր` պայմանավորված նախկին տնօրենի հակաօրինական քայլերով: Ըստ պաշտոնական մեղադրանքի` քաղաքապետարանից փոխանցված, ինչպես նաև վարձավճարներից հավաքագրված ընդհանուր 1 միլիոն 760 հազար 270 դրամը տնօրենի կողմից աշխատավարձի, սնունդ մատակարարած ընկերությունների հանդեպ ունեցած պարտավորությունների և կոմունալ ծախսերի վճարների մարմանը չուղղելու և օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ յուրացման եղանակով հափշտակելու փաստով:

«Մինչև հիմա էլ դեռ դատական պրոցեսների մեջ ենք: Դե, գիտեք, երբ գործը նոր էր բացահայտվում, այսպես ասենք՝ բացահայտման առաջին ալիքի իներցիայի տակ բավականին լուրջ խախտումներ արձանագրվեցին: Արդյունքում մանկապարտեզը տուգանվեց 11 միլիոն դրամով: Հետո արդեն, երբ քննությունը շարունակվեց, պարզվեց, որ ճիշտ է, խախտումներ կան, ու դա ոչ ոք չի ժխտում, սակայն այն աստիճանի չէին, որ նման` մանկապարտեզի համար ահռելի գումարով տուգանք դրվեր մեզ վրա: Մի պահ եղավ, որ նույնիսկ խոսակցություն գնաց մանկապարտեզի շենքն ու գույքը աճուրդի դնելու մասին: Սակայն պայքարեցինք դատարանում և այսօր սպասում ենք վերաքննքիչի վճռին:

Մեր պայքարը, ի դեպ, անպտուղ չեղավ` կարողացանք 11 միլիոն տուգանքը իջեցնել մինչև մոտավորապես 300-500 դրամի: Ուրախ եմ, որ բարձր դատական ատյանները հաշվի առան մեր դիմումները, ներկայացված հավելյալ փաստերն ու ապացույցները: Սակայն էլի եմ կրկնում, այս ամենից առավել մեզ համար կարևոր է այն, որ կարողանանք կառավարության կամ անհատ ներդրողների միջոցով վերանորոգել մեր նախակրթարանի խոհանոցային հատվածն ու սանհանգույցները»,- ամփոփեց տիկին Հարությունյանը` հույս հայտնելով, որ «Առաջին լրատվական»-ի միջոցով կառավարությունն ականջալուր կլինի մանկապարտեզի 128 փոքրիկ սաների խնդրանքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում