Georgia Online-ի փոխանցմամբ`Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Լևան Գվազավան փորձել է ինքնասպանություն գործել: Գվազավայի հարազատները բացառում են նրա վրա հարձակում գործելու տարբերակը և խոսում են ինքնասպանության փորձի մասին:
Նրանց խոսքերով` Գվազավան փորձել է ինքնասպան լինել այն բանից հետո, երբ իր զենքից արձակված պատահական կրակոցից զոհվել է նրա զարմիկ Ռեզո Կալոմլեցավին:
Լևան Գվազավայի վիճակը ներկա դրությամբ գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է: