Ցածր կալորիականությամբ գազավորված ըմպելիքներ օգտագործելը հանգեցնում է երիկամային անբավարարության՝ հայտնում է Ladyportal-ը:
Ամերիկացի գիտնականները ուսումնասիրություն են կատարել 18-60 տարեկան ավելի քան 3000 կանանց շրջանում: Նրանք հարցում են անցկացրել, թե ինչ ըմպելիքներ են կանայք օգտագործում:
Հարցվածների 11,4%-ի մոտ, ովքեր օրական օգտագործում են երկու կամ ավելի չափաբաժին դիետիկ գազավորված ըմպելիք, նկատվել է երիկամների զտիչ գործառույթի 30% նվազեցում: Այլ քաղցր ըմպելիքները ոչ մի ազդեցություն չեն թողել երիկամների վրա: