Thursday, 25 04 2024
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել

Կուսության վերականգնումը՝ մաքրաբարոյության բիզնես Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. BBC

Ժամանակակից հարսանիքը Կովկասում հաճախ միմյանց է ընդհարում ավանդականն ու արդիականը։ Հիմենոպլաստիկան կամ կուսության վիրաբուժական վերականգնումը վերջին տարիներին Կովկասում շատ տարածված է դարձել։ Թեմային անդրադարձ է անում BBC-ն։

Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում վիրաբույժ-գինեկոլոգների մոտ հերթեր են գոյանում, ընդ որում՝ ոչ միայն մայրաքաղաքներում։ Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետություններում գինեկոլոգները «խնդրին» նայում են գործնական առումով ռացիոնալ. կա պահանջարկ, կլինի նաև առաջարկ։

Կովկասի մշակութային տարածքում կարմիր խնձորն ու արյունոտ սավանը դարերով ասոցացվել են կանացի մաքրաբարոյության խորհրդանիշի հետ։ Այսօր այդ խորհրդանիշը շատերի մոտ հարցեր է առաջացնում։ Ոմանց համար դա նախնիների «սուրբ» սովորույթ է, ուրիշների դեպքում՝ տղամարդկային ինքնասիրահարվածության համար պարարտ հող։

Բժիշկների կարծիքը

Ի՞նչ է հիմենոպլաստիկան, ինչպե՞ս է այն անցնում, կարո՞ղ է այդ վիրահատությունը ինչ-որ կերպ ազդել կնոջ օրգանիզմի վրա, որևէ վտանգ ներկայացնո՞ւմ է։

Ադրբեջանցի գինեկոլոգ Ահմեդ Նամազովի խոսքով՝ կա արհեստական կուսաթաղանթի երկու տեսակ։ Առաջին տարբերակը, երբ հիվանդին կուսաթաղանթ են կարում կարճ ժամկետով՝ մի քանի օրով։ Երկրորդ տարբերակն այն է, երբ լիովին վերականգնվում է կուսությունը։ Երկու վիրահատություններից հետո կարող են տեղի ունենալ հեշտոցային արնահոսություններ կամ բարդություններ, ինչպես նաև ցավ սեռական ակտի ժամանակ։

Առանձին դեպքեր են, երբ հիմենոպլաստիկայի են դիմում բռնաբարությունների զոհերը։ Նրանց համար կուսաթաղանթի վերականգնումը նշանակում է ֆիզիկական (և բարոյական) վնասի հետևանքների վերացում։

Հայ գինեկոլոգ Արաքսի Մանվելյանը (անունը փոխված է) նշել է, որ ինքը միշտ հիվանդների կողմից է։ «Կարծում եմ՝ դրանում ոչ մի անբարոյական բան չկա։ Դրանում տեսնում եմ շրջապատի դաժան ճնշումից հաշմանդամին փրկելու իմ բարեգործական առաքելությունը։ Դա ոչ ոքի չի վերաբերում։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ վերաբերում է, թող հասարակությունը խառնվի նաև այն ժամանակ, երբ կանայք, ովքեր նոր են ամուսնացել և կորցրել անմեղությունը առաջին ամուսնական գիշերը, գալիս են մի փունջ վեներական հիվանդություններով,- ասել է նա։

Հռետորական է ծագող հարցը, թե որտեղի՞ց այդ հիվանդությունները։ «Բացի դրանից՝ ես մասնագիտական պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման վիրահատությունից վնաս չկա կնոջ առողջության համար»։

Վրացի գինեկոլոգ Վ.Ա.-ն նշում է, որ Վրաստանում կուսության վերականգնման վիրահատությունն օրինական է։ Գինը տատանվում է 200-1000 լարիի սահմանում (85-425 դոլար)՝ կախված կլինիկայի վարկանիշից և վերականգնման տեսակից։ Գոյություն ունի «ժամանակավոր», որն անում են հարսանիքից 2-3 օր առաջ, և «մշտական»։ Աղջիկների մեծ մասը 25-35 տարեկան են։ Այսինքն՝ նրանք չափահաս մարդիկ են, ովքեր, չնայած դրան, չեն կարողանում դիմակայել հասարակական կարծիքին։ Աղջիկները, ովքեր որոշել են նման քայլի դիմել, միաձայն հաստատում են, որ եթե հանրությունը չլիներ, նրանք երբեք չէին գա կուսությունը վերականգնելու։ Ավելին՝ նրանք բժշկի են գալիս ծնողների հետ, ովքեր պատրաստ են ամեն ինչի՝ դստերն ամուսնացնելու համար։

Հարսնացուի հետքով

Հիմենոպլաստիկան անում են գրեթե ամենուր՝ գինեկոլոգիական կաբինետներում, գեղեցկության սրահներում, վիրաբույժներին կարելի է նաև տուն կանչել։

Փեսացուների որոշ ընտանիքներ շատ լուրջ են վերաբերվում ապագա հարսնացուների վարքին։ Նրան հետևում են փեսացուի ընկերները, եղբայրները։

Հարսանիքից մեկ ամիս առաջ նա կմտնի՞ գիեկոլոգիական կաբինետ, վիրաբույժին կկանչի՞ իր ընկերուհու բնակարան. վերջին կես տարում աղջկա հեռախոսի զանգերի ու հաղորդագրությունների մասին տվյալները գնվում են բջջային օպերատորից։

Ինկվիզիցիա՝ վհուկների որսով

Երևանի բնակչուհի Սոֆին խոստովանել է, որ չի ափսոսում նման վիրահատության դիմելու համար։

«Մեղավոր չեմ, որ տղամարդիկ ասում են, թե իրենք բարձր մշակույթի կրողներ են, իսկ իրենց գիտակցության մեջ ապրում են քարանձավային դարաշրջանում,- ասել է նա:- Թույլ չեմ տա ոչ ոքի քանդել անցյալս։ Յուրաքանչյուրն ունի իրեն պաշտպանելու իրավունք, դա ինքնապահպանման սովորական բնազդ է։ Իսկ դա ինկվիզիցիա է՝ վհուկների որսով։ Ո՞ր դարում ենք ապրում»։

Ոմանք դրանում տեսնում են խաբեություն ապագա ամուսնու, ընտանիքի և հասարակության հանդեպ։ Բայց ի՞նչ անել, եթե քեզ լիարժեք կին չեն համարում, քանի դեռ ամուսին չունես։ Ի՞նչ անել, երբ չամուսնացածին նայում են որպես անհաջողակի, նույնիսկ եթե նա Նոբելյան մրցանակ ստանա։

Կովկասում ավանդույթները հաճախ դաժան են առանց ընտանիքի կանանց նկատմամբ։ Առանց ամուսնու, առանց երեխաների կինը համարվում է չկայացած։ Թվում է, որ եվրոպական արժեքներն ու օրենքները, որոնք արգելում են սեռական հողի վրա խտրականությունը, կանանց իրավունքների պաշտպանության մասին ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևն անցնում են Կովկասում շատ տղամարդկանց կողքով։

Ստացվում է, որ պետությունը որպես ինստիտուտ զարգանում է, սակայն մտածողությունը մնում է հայրապետական մակարդակի վրա։ Հերթերը գինեկոլոգիական կաբինետներում չեն անհետանում։

Նույնիսկ կրթված տղամարդիկ, ովքեր պատրաստ են դեմ գնալ հայրապետական ավանդույթներին՝ հանուն սիրո, հաճախ են որոշում ամուսնանալ ոչ կույս աղջկա հետ՝ վախենալով հարազատների, հիմնականում մոր և քույրերի կամ ընկերների օստրակիզմից։

Այստեղ օգնության է գալիս հիմենոպլաստիկան։ Որոշ աղջիկների համար դա ընտանիք ստեղծելու գրեթե միակ միջոցն է։

Կան նաև այնպիսիք, ովքեր այդ ավանդույթները համարում են հնացած։ Երբեմն աղջկա կուսության ականատեսներին նշանակություն չեն տալիս փեսայի ծնողները, սակայն այդ դեպքում հարսի ընտանիքը սկսում է խուճապ բարձրացնել։ Իսկ ինչպե՞ս այնուհետև ապացուցել, որ աղջիկն անմեղ է։

Եթե ինչ-որ մեկը պնդում է «կարմիր խնձորի» անձեռնմխելիությունը, եկեք մտածենք տղամարդու մաքրաբարոյության վերահսկողության մեխանիզմ։

Ամեն մարդ պետք է ընտրության իրավունք ունենա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում