Գլազգոյի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ծխելը հանգեցնում է աբդոմինալ ճարպի կուտակմանը, ինչը շաքարային դիաբետի և սիրտ-անոթային համակարգի հիանդությունների զարգացման վտանգ է պարունակում՝ հայտնում է ubr.net-ը:
29 ուսումնասիրություն է կատարվել մոտ 150 հազար մարդկանց մասնակցությամբ: Մասնագետներին հետաքրքրել է, թե ինչ հաճախականությամբ են ծխում նրանք, ինչպես նաև նրանց քաշի և գոտկատեղի չափումները: Արդյունքում պարզվել է, որ ծխողների գոտկատեղի շրջագիծը ավելի մեծ չափերի է, քան չծխողներինը:
Ընդհանուր առմամբ, ծխողների մարմնի կշիռը, ճիշտ է, ավելի քիչ է, սակայն նրանց մարմնի ճարպը ամբողջովին կուտակվում է գոտկատեղի շրջանում, դրա համար էլ դիաբետով հիվանդանալու վտանգը նրանց մոտ ավելի մեծ է, քան չծխողների մոտ: