Կարիբյան Դոմինիկա կղզին բավականին տուժել է ջրհեղեղից: Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, 35 մարդ զոհվել է, 31-ը անհայտ կորել է:
Դոմինիկյան հանրապետության վարչապետ Ռուզվելտ Սքերիթն ասել է, որ ջրհեղեղի հասցրած վնասը 20 տարով հետ է գցել պետությունը:
«Վնասի չափը հսկայական է: Այն սպասվածից մի քանի անգամ ավելին է»,- ասել է նա և ավելացրել, որ ավերվել են հարյուրավոր տներ, կամուրջներ և ճանապարհներ:
«Մենք ստիպված ենք նորից կառուցել կղզին»,- ասել է վարչապետը՝ աղետը բնութագրելով ազգային: