Ցյուրիխի համալսարանի գիտնականները գիրությունը և շատ այլ խնդիրներ հաղթահարելու հետաքրքիր միջոց են հայտնաբերել՝ գրում է toneto.net-ը:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նրանք հայտնաբերեցին, որ մկան գլխուղեղում էրիտրոպոետին հորմոնի ներարկումը ստիպում է մկներին ավելի ակտիվ շարժվել:
Գիտնականները եզրակացրել են, որ այդպիսի թերապիան նկատելի առավելություն ունի մի շարք հիվանդությունների բուժման համար՝ սկսած Ալցհեյմերի հիվանդությունից, վերջացրած հոգեկան խանգարումներով, որոնց ընթացքում ֆիզիկական ակտիվության բարձրացումը բարելավում է հիվանդի վիճակը:
Պետք է, սակայն, հաշվի առնել, որ էրիտրոպոետինի քանակի չարաշահումը կարող է հանգեցնել արյան ճնշման բարձրացման և այլ վտանգավոր բարդությունների: