BBC-ի փոխանցմամբ` Օքսֆորդի ու Հարվարդի համալսարանների հնագետները մտադիր են ֆոտոխցիկներ բաժանել մերձավորարևելյան երկրների բնակիչներին:
Ակցիան անցկացվելու է այն երկրներում, որոնցում գործում են ԴԱԻՇ-ի ջիհադականները, որոնք ոչնչացնում են անտիկ հուշարձանները: Հազարավոր տեղաբնակներ կստանան այնպիսի ֆոտոխցիկներ, որոնցով հնարավոր կլինի կատարել ավերվող շինությունների ու քանդակների եռաչափ լուսանկարներ: Դա հետագայում հնարավորություն կտա այդ լուսանկարների հիման վրա վերականգնել հուշարձանները:
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է համայն աշխարհում հակամարտության գոտիներում անվճար հենքով բաժանել մինչև 5000 ֆոտոխցիկ, ինչը հնարավորություն կտա մինչև 2016 թվականի ավարտը կատարել այն օբյեկտների պատկերներով մոտ մեկ միլիոն լուսանկարներ, որոնց սպառնում է ոչնչացում: