Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ` կանադացի գիտնական-բնապահպանին հեռացրել են պետհիմնարկում աշխատելուց ` կապված երկրի վարչապետ Սթիվեն Հարփերի մասին վիրավորական երգեր երգելու հետ:
Արհմիությունների ներկայացուցիչների տվյալներով` տղամարդուն աշխատանքից հեռացրել են ժամանակավորապես` մինչև նրա «բողոք-երգի» հետաքննության ավարտը:
«Հարփերմեն» անվանմամբ երգը գրվել է Թոնի Թերների կողմից, ով աշխատում է Կանադայի շրջակա միջավայրի պահպանության ծառայությունում: Թերների կատարած երգում Կանադայի վարչապետը ներկայացվում է անբարենպաստ ֆոնին և մեղադրվում է շրջակա միջավայրի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար, ինչի համար էլ նա պետք է հրաժարական տա:
Թերներն այժմ մեղադրվում է գերատեսչական արժեքների ու էթիկայի խախտման համար: