Dress-code.com.ua-ի փոխանցմամբ` երգչուհի Ռիհաննան Instagram-ի իր էջում տեղադրել է նոր լուսանկար, որով ցուցադրել է իր նոր դաջվածքը: Դաջվածքի հեղինակը հանրահայտ դաջվածքաբան Bang Bang-ն է:
Ռիհաննայի աջ ոտքի ստորին հատվածում հայտնվել է «1988» դաջվածքը, որը խորհրդանշում է նրա ծննդյան տարեթիվը: Երգչուհու աջ ձեռքին կարելի է տեսնել նրա ծննդյան նշանի դաջվածքը, որն արվել է երկու տարի առաջ: