Շոտլանդացի գիտնականները վստահ են, որ մարդու մանկության մասին կարելի է կարծիք կազմել՝ նրա դեմքի համաչափությունից ելնելով, գրում է telegraf.com-ը:
Ուսումնասիրելով 83 տարեկան մոտ 292 մարդկանց դեմքի կառուցվածքը՝ Էդինբուրգի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ որքան համաչափ են մարդու դիմագծերը, այնքան երջանիկ մանկություն է նա ունեցել:
Գիտնականների կարծիքով՝ դեմքի կառուցվածքի վրա մեծ ազդեցություն են թողնում հիվանդությունները, սթրեսները, ձանձրույթը, ծխախոտի ծուխը և շատ այլ գործոններ: