Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գովեստի խոսքեր է հղել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին և վերջինիս համեմատել Ուսեյն Բոլտի հետ, տեղեկացնում է Marca-ն:
«Բոլտը բոլոր ժամանակների լավագույն արագավազ մարզիկն է, իսկ Մեսսին` լավագույն ֆուտբոլիստը ֆուտբոլի պատմության մեջ»,- հայտարարել է իսպանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ վերջերս Լիոնել Մեսսին ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվեց 2014/15 թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը: