Եվրոպական ինը երկրների ՆԳ և տրանսպորտի նախարարները կհավաքվեն Փարիզում, որտեղ հանդիպման ընթացքում կքննարկվեն տրանսպորտում անվտանգության հարցերը` կապված Ամստերդամ-Փարիզ գնացքում տեղի ունեցած պատահարի հետ, հայտնում է BBC-ն:
Հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների և Շվեյցարիայի ներկայացուցիչները:
Ֆրանսիայի իշխանությունները առաջարկում են խստացնել տրանսպորտում անվտանգության միջոցառումները: Մասնավորապես քննարկվում են միջազգային գնացքներում մետաղական դետեկտորների տեղադրման, ոստիկանութան աշխատակիցների տեխնիկական զինվածության, երկրների միջև ինֆորմացիայի փոխանակման հնարավորության հարցերը:
Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ Ամստերդամ-Փարիզ ճեպընթացում մարոկոացի Այբ Կազանիի կազմակերպած հրաձգության հետևանքով երեք մարդ վիրավորվել են: Մի քանի րոպե անց հարձակվողին չեզոքացրել են իրենք ուղևորները: Ներկայումս ահաբեկիչը գտնվում է Ֆրանսիայի խիստ ռեժիմի բանտում: