Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

«Այո»-ն պարզ է, իսկ ինչպիսին է լինելու «ոչ»-ը

Հայաստանի ներքաղաքական դասավորությունում կարծեք թե ուրվագծվել է մոտավոր այն պատկերը, թե ինչ դիրքորոշումներով են քաղաքական ուժերը հանդես գալու սահմանադրական գործընթացում: Իհարկե, խոսքն այն ուժերի մասին է, որոնք կամ ներգրավվում են դրանում որպես կողմ, կամ էլ մերժում են և նպատակ են դնում բոյկոտել կամ տապալել սահմանադրական փոփոխությունների ընդունումը:

Բանն այն է, որ կան նաև քաղաքական միավորներ, որոնք հայտարարել են ընդհանրապես գործընթացի հանդեպ անտարբեր լինելու, այլ օրակարգ դավանելու և այլ գործով զբաղված լինելու մասին՝ համարելով, որ Հայաստանում ավելի կարևոր է հասարակության հետ աշխատանքը: Այն ուժերի մասով, որոնք այս կամ այն կերպ ներգրավվում են պրոցեսում՝ մերժելու կամ ընդունելու նպատակադրումով, կոնկրետ դիրքորոշումների խնդիրն ինքնին այնքան էլ հետաքրքիր չէ, հետաքրքիր է այն, թե արդյոք այդ դիրքորոշումները ինչ դաշինքների կբերեն:

Մասնավորապես, տվյալ դեպքում առավել ուշագրավը «ոչ»-ի հարցն է: Այստեղ մի շարք ուժեր հանդես են եկել նման դիրքորոշումով, թեև մի մասը դեռևս ոչ միանշանակ: Բայց, օրինակ, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», Հիմնադիր խորհրդարանը, «Հայազն» կուսակցությունը հստակ հանդես են եկել մերժումով: Եվ այս տեսանկյունից, իհարկե, հարց է առաջանում, թե ինչպիսի համատեղ գործողությունների, ինչ ծավալի համագործակցության ունակ կլինեն այս ուժերը և կլինեն արդյոք ունակ որևէ համագործակցության ընդհանրապես:

Այսինքն՝ ըստ էության մեծ է հավանականությունը, որ ամեն մի ուժ պարզապես իր «ոչ»-ը «կքշի» և արդյունքում ըստ էության ոչ թե կխանգարեն, այլ կօգնեն իշխանությունների «այո»-ի տեղ հասնելուն: Առավել քան հստակ է, որ եթե չլինի քաղաքական ուժգին միավորում «ոչ»-ի շուրջ, ապա իշխանությունների հանգիստ հաջողությունը երաշխավորված է: Առավել ևս, եթե թվարկած ուժերին գումարենք նաև ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը, որոնք ևս կարող են, այսպես ասած, «դեմ ըլլալով կողմ ըլլալ» դաշնակցական սկզբունքով, քանի որ ՀՅԴ-ն այս անգամ կողմ է կարծես թե հստակ և միանշանակորեն:

Եվ ուրեմն, հարցը տվյալ պարագայում այլևս «ոչ»-ը կամ «այո»-ն չեն, այլ այն, թե ինչպիսին է լինելու «ոչ»-ը: Թե ինչպիսին է լինելու «այո»-ի բևեռը՝ ակնհայտ է, այստեղ գործի են դրվելու վարչահրամայական և ֆինանսատնտեսական մեխանիզմները, որևէ գաղտնիք չկա: Ըստ որում՝ անգամ միասնական «ոչ»-ի շարժումն, իհարկե, չի երաշխավորի տապալումը, քանի որ, վերջին հաշվով, մենք տեսել ենք փետրվարյան միասնականության տապալումը:

Խնդիրը, սակայն, այն է, թե ինչ մեսիջներ կստանա հասարակությունը այն քաղաքական ուժերից, որոնք հանդես են գալիս հասարակության անվերապահ շահերը կրողների դիրքերից, քանի որ սահմանադրական փոփոխությունները կարող են հաջողել տապալել կամ չհաջողել, կյանքը դրանով չի ավարտվում, սակայն կարող է հերթական անգամ տապալվել հասարակության որևէ սպասում կամ ակնկալիք քաղաքական և կուսակցական դաշտից՝ սկզբունքայնության և հանրային շահերը կուսակցական շահերից վեր դասելու առումով, իսկ դա արդեն հաստատ վերջին մոտեցնող տապալում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում