Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Հայաստանը կարող է ԻՊ-ի դեմ կոալիցիայի մաս կազմել, բայց պետք է հաշվարկի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

-Պարո՛ն Գրիգորյան, ԱՄՆ-ը Ուզբեկստանին խնդրել է միանալ ԻՊ-ի դեմ պայքարին։ Եթե Հայաստանին առաջարկ արվի մտնել ԻՊ դեմ միջազգային կոալիցիայի մեջ, որը պետք է լինի Երևանի դիրքորոշումը։ Ռուսաստանը կթողնի՞ որ Հայաստանը մաս կազմի։

-Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է  հասկանանք՝ որքանո՞վ ենք մենք սուվերեն պետություն։ Մենք կարո՞ղ ենք արդյոք նման հարցերում ինքնուրույն որոշում ընդունել։ Փորձը ցույց է տալիս, որ կարող ենք։ Ի վերջո մենք այսօր ունենք խաղաղապահ ուժեր և՛ Կոսովոյում, և՛ Աֆղանստանում, հիմա ուղարկել ենք նաև Լիբանան, Մալիում ունենք մեկ սպա։ Կարծես թե սուվերենությունը չենք կորցրել, կարող ենք որոշել։ Մենք կարող ենք մտնել այդ կոալիցիայի մեջ, որը պայքարում է ԻՊ-ի դեմ։ Բայց կա երկրորդ հարցը՝ ճի՞շտ է մտնել ԻՊ դեմ միջազգային կոալիցիայի մեջ, թե՞ ոչ։ Եթե մյուս բոլոր դեպքերում ճիշտ էր, ճիշտ էր մտնել, օրինակ, Աֆղանստանի կոալիցիայի մեջ, քանի որ նույն Աֆղանստանի խաղաղապահ ուժերի կառույցը ստացել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատը։ ԻՊ-ի դեպքում մի փոքր դժվար է, պետք է հասկանալ՝ որքանով է այդ կոալիցիան լեգիտիմ։ Եվ այդ որոշումը պետք է ընդունել՝ հաշվի առնելով մի քանի գործոններ։  Օրինակ՝ հաշվի առնելով, որ այդ տարածաշրջանում շատ են հայերը, դա կդժվարացնի՞ այնտեղի հայերի վիճակը, թե՞ ոչ, եթե Հայաստանը մտնի այդ կոալիցիայի մեջ։ Ես դեմ չեմ, որ մենք մտնենք այդ կոալիցիայի մեջ, եթե մեզ դիմեն, բայց մյուս կողմից պետք է հաշվարկներ անել։

-Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում որքան հայկական համայնքներ կան՝ սա ուղղակի սպառնալի՞ք կլինի նրանց համար։

-Բառիս բուն իմաստով՝ սպառնալիք կլինի։ Մյուս կողմից էլ կարելի է այլ փաստարկ բերել, որ պետք է մտնել, քանի որ այսպես թե այնպես ԻՊ տեռորիստները պայթեցրին մեր եկեղեցիները Հալեպում, Դեր Զորում։ Այնպես որ որոշում կայացնելուց առաջ պետք է մտածել։ «Իսլամական պետությունը» բավական հզորացել է, իր հսկողության տակ է պահում բավական մեծ տարածք Սիրիայի և Իրաքի մի մասը։

Գիտեք, որ «Իսլամական պետություն» խմբավորումը բավական հզորացել է, բավական մեծ տարածք են պահում իրենց վերահսկողության տակ, մի մասը Սիրիայում, մի մասը՝ Իրաքում: Բացի դրանից՝ նրանց են միացել ահաբեկչական խմբեր, որոնք գործում են Պակիստանում, Աֆղանստանում, Լիբիայում: Նրանց ազդեցությունն ընդլայնվում է, և պետք է զգույշ լինել: Դա է պատճառը, որ ես միանշանակ չեմ կարող ասել: Պարզ է, որ իշխանությունը պետք է բոլոր գործոնները հաշվի առնի, քանի որ ավելի բազմակողմանի տեղեկատվություն ունի:

-Շատերն են նշում, որ «Իսլամական պետությունն» արդեն անմիջական սպառնալիք է դարձել Հայաստանի համար: Արդյոք ճիշտ չէ՞, որ Հայաստանն ինքն առաջարկի ընդգրկվել այդ կառույցում, ոչ թե սպասի, որ իրեն առաջարկ անեն, թե՞ ձեր նշած մտավախությունները հաշվի առնելով՝ հապաղում:

-Միգուցե հապաղում է՝ հաշվի առնելով այդ բոլոր բարդությունները , որոնք կարող են լինել, բայց սա իսկապես կարևոր խնդիր է, և ես չեմ բացառում, որ Հայաստանը կարող է լինել նաև նախաձեռնող: Բայց նորից կրկնեմ՝ այդ հարցին ես միանշանակ պատասխան չունեմ: Մյուս կողմից չեմ կարծում, որ «Իսլամական պետությունը», բառիս բուն իմաստով, Հայաստանի համար ուղղակի սպառնալիք է, քանի որ այդուհանդերձ, Հայաստանը ԻՊ-ի հետ ընդհանուր սահման չունի: Նաև չունենք մահմեդական համայնքներ, որտեղ կարող են նաև ծայրահեղական մոտեցումներ ունեցողներ լինել և այդ առումով ևս ուղղակի վտանգների առջև կանգնած չենք: Բայց անուղղակի առումով, իհարկե, ԻՊ-ը հայ ժողովրդի համար սպառնալիք է, քանի որ գրոհայինները ոչնչացնում են քրիստոնյաների հուշարձաններն ու սպանում մարդկանց, իսկ Սիրիայի ու Իրաքի տարածքում մենք ունենա հայ համայնք ու հայկական հուշարձաններ: ԻՊ-ն ուղղակի սպառնալիք է, օրինակ, Ադրբեջանի ու Հյուսիսային Կովկասի համար, որտեղ ապրում է մահմեդական բնակչություն, և նրանց շարքերում կան ագրեսիվ տրամադրված  մարդիկ, որոնք աջակցում են ԻՊ-ին ու նրա գործունեությանը: Սպառնալիք է նաև Թուրքիայի համար, որի սահմանների մոտ ուղղակի պատերազմական իրավիճակ է:

Մենք տեսնում ենք, որ Թուրքիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի անվան տակ քրդերին են ոչնչացնում: Սա որքանո՞վ է սպառնալիք հայերի համար, ու կարելի՞ է ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը էլ ավելի անհեռանկար է դառնում:

-Պարզ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը այլ թեմա է, և այսօրվա մարտահրավերները, որոնք կանգնած են Թուրքիայի առջև, երրորդ, չորրորդ պլան են մղել հայ-թուրքական հարաբերությունները: Հասկանալի է, քանի որ իրենք իրենց սահմանների մոտ պատերազմական իրավիճակ ունեն, ծայրահեղական ուժերը ուժեղ են նաև Թուրքիայի ներսում, այդ պայմաններում ակտիվ խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին, արդիական չէ: Բայց ես կարծում եմ, որ Թուրքիան լուրջ սխալ արեց, որ «Իսլամական պետության» դեմ պայքարի ժամանակ սկսեց քրդերի դեմ գործողություններ իրականացնել: Ես կարծում եմ, որ դա էլ ավելի է վատացնում իրավիճակը Թուրքիայի հարավ-արևելքում: Այսօր մենք կարող ենք ասել, որ բավական ապակայունացված վիճակ է Թուրքիայի այդ մասում: Շատ լուրջ սխալ էր PKK-ի դեմ պատերազմի վերսկսումը: Իհարկե, թուրքերն ուզում էին այս արանքում, խորամանկորեն այդ հարցն էլ լուծել, բայց կարծում եմ՝ օբյեկտիվ չհաշվարկեցին իրենց հնարավորությունները, ուժերը: Չպետք է մոռանալ, որ Թուրքիայի ներսում վերջին ընտրությունների ժամանակ իրենց իշխող  կուսակցությունը հավաքեց մոտ 38 տոկոս ձայն, չկարողացավ միանձնյա կառավարություն ձևավորել: Դա հանգեցրեց նրան, որ նոր ընտրություններ են նշանակվել, այսինքն՝ քաղաքական ապակայունացում է այդ երկրում և դրան զուգահեռ քրդերի դեմ պատերազմ սկսելը միանշանակ սխալ էր: Ինչ վտանգներ կան հայերի համար. պարզ է, որ Թուրքիայի այդ տարածքներում հայեր գրեթե չեն ապրում, բայց վտանգն այն է, որ այս խառը վիճակում կարող են ոչնչացնել հայկական պատմական ժառանգությունը, եկեղեցիները, որոնք գտնվում են այդ տարածաշրջանում: Այո՛, վտանգը մեզ համար այնքան էլ մարդկային չէ, քանի որ հայեր քիչ են ապրում Թուրքիայի հարավ-արևելքում, բայց ես ունեմ մտավախություն, որ այս պայքարի ժամանակ կտուժեն հայկական հուշարձանները:

Միգուցե իրոք Հայաստանն ակտիվ պետք է մասնակցի այդ պայքարին, նախաձեռնողությամբ հանդես գա։ Դա նշանակում է, որ քրդերի մոտ պլյուս կստանա, նկատի ունեմ և՛ քրդերին, որոնք Թուրքիայում են ապրում, և՛ քրդերին, ովքեր Իրաքում են ապրում։ Գաղտնիք չէ, որ իրականում այսօր  վկա ենք քրդական պետության կերտման պրոցեսին։ Այսօր Իրաքում, այո՛, ձևավորվում է քրդական պետություն։ Քանի որ Իրաքը, որպես պետություն, այսօր շատ վատ վիճակում է, կենտրոնական իշխանություն չկա, մենք ականատես ենք լինում, որ ուժեղանում և սուվերենության բարձր մակարդակ է ստանում Իրաքի քրդական մասը։ Եվ չի բացառվում, որ պետք է ակտիվ լինել, որ ստանաս քրդական շրջանակներում պատասխան։ Մենք այսօր ռեալ ականատես ենք լինում, որ Իրաքում ձևավորվում է  քրդական պետություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում