Վենեսուելայի Սաբանետա քաղաքում 80-ամյա կինը մահացել է չքավորների համար անվճար սննդի համար հրմշտոցում: Այս մասին գրում է The Guardian-ը:
Վերջերս Սաբանետայում հաճախ են բախումներ լինում տնտեսական դժվար պայմանների և պարենի անբավարարության պատճառով:
Ընդդիմադիր դեմոկրատական միավորված կոալիցիայի տվյալներով՝ հրմշտոցի հետևանքով տուժել է 75 մարդ, այդ թվում՝ անվտանգության ծառայության աշխատակիցներ: Պետական խանութի մոտ պայքարի պատճառով ազգային գվարդիայի զորքերը փորձել են 5000-անոց խմբին վերահսկողության տակ վերցնել արցունքաբեր գազով: