Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է մասնակցել Ֆրանսիայի առաջնության 4-րդ տուրի` «Մոնակո»-ի դեմ հանդիպմանը:
Շվեդ հարձակվողը բաց էր թողել առաջնության 3 հանդիպումները վնասվածքի պատճառով: Հանդիպմանը պատրաստ է մասնակցել նաև կիսապաշտպան Մարկո Վերատին:
Թիմի նորեկ, արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարող է իր նորամուտը նշել ՊՍԺ-ի կազմում: