Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը խոսել է թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի մասին, բացատրելով, թե ինչու վերջինս դեռ խաղադաշտ դուրս չի եկել, տեղեկացնում է AS-ը:
«Աշխարհի առաջնությունից և Ամերիկայի Գավաթից հետո ֆուտբոլիստներն արժանի են հանգստի: Դա տրամաբանական է և օգուտ է տալիս ֆուտբոլիստին:
Խամեսը «Ռեալ» է ժամանել բոլորից ուշ, նա դեռ մարզավիճակ է հավաքում: Դա պարզապես մարզչական որոշում է: Մարդիկ ցանկանում են ինչ-որ բան մտածել, առանց բուն թեմային ծանոթ լինելու»,- հայտարարել է Բենիտեսը: