Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը խոսել է Հոլանդիայի ազգային հավաքականի մակարդակի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Մեծ պատիվ է ազգային հավաքականում կրել ավագի թևկապը: Կարող եմ հպարտանալ դրանով: Մեր հավաքականում հավաքված են բարձրակարգ ֆուտբոլիստներ:
Եվրոպայի առաջնության որակավորման փուլի ելքը միայն մեզնից է կախված: Եթե մենք սխալներ թույլ չտանք, ապա կարող ենք վստահեցնել, որ Հոլանդիայի հավաքականը 2016 թվականին կուղևորվի Ֆրանսիա»,- հայտարարել է Ռոբենը: