Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ մտադիր է հավաքական հրավիրել Սեբաստյան Ջովինկոյին և Անդրեա Պիրլոյին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ջովինկոն Կանադայում մեծ հաջողությունների է հասել: Նա վերադառնում է իր նախկին մակարդակին և կարող է մեծ օգուտ տալ հավաքականին: Նույնը կարող եմ ասել նաև Պիրլոյի մասին: Նա մինչև այսօր համարվում է հավաքականի կարևորագույն ֆուտբոլիստը:
Ինչ վերաբերում է Բալոտելիին, ապա հավաքականի դռները բաց են բոլորի համար: Սակայն հավաքականում հանդես գալու համար պետք է լավ մարզավիճակում լինել և հետևել պահվածքին: Մեզ հետաքրքրում են նաև մանրուքները»,- հայտարարել է Բալոտելին: