ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր աշխատանքային այցով գնացել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաք և տարածաշրջանի որոշ գյուղեր: «Ես այստեղ եմ գտնվում հանրապետության նախագահի հանձնարարականով։ Հաշվի առնելով հանրապետության Նախագահի հանձնարարականը և գյուղի բնակչության խնդրանքը, գյուղի փողոցները անպայման կասֆալտապատվեն»,-վստահեցրել է Բեգլարյանը:
Armtimes.com-ը գրում է, որ Բեգրլարյանի այցի ընթացքում Սյունիքի մարզպետ Սուրիկ խաչատրյանը Սիսիանի քաղաքապետի կողքը կանգնել ու մամուլի համար լուսանկարվել է, թերևս ցույց տալու համար, որ իրենց միջև կոնֆլիկտ չկա:
Հիշեցնենք, որ վերջերս միջադեպ էր գրանցվել Սիսիանում բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ այն բանից հետո, երբ Սիսիանի քաղաքապետարանի ավագանու անդամներից Սրբուհի Գրիգորյանը նամակ է գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և տեղեկացրել, որ քաղաքին տրամադրվող գումարները չեն ծառայում իրենց նպատակին այն պարզ պատճառով, որ դրանք պարզապես տեղ չեն հասնում և ճանապարհին կորում են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում