ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ով պայքարելու է նաև ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար, հայտարարել է, որ չի պատրաստվում ևս մեկ անգամ վերընտրվել ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրություններում:
«Կառաջադրե՞մ թեկնածությունս 2019 թվականի ՈՒԵՖԱ-ի նախագահական ընտրություններում, եթե չհաղթեմ 2016-ի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում. Ոչ, ես այդքանով կսահմանափակվեմ: Ես կարծում եմ, որ նախագահի պաշտոնը պետք է սահմանափակ տարիներով զբաղեցնել»,- ասել է Պլատինին:
Ֆրանսիացին 2016 թվականի փետրվարի 26-ին կմասնակցի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին, որտեղ համարվում է ֆավորիտ: