ԱՄՆ-ում ընթացող Sinquefield-ի գավաթ շախմատային գերմրցաշարի 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը՝ երեքուկեսական միավորով:
Հայ գրոսմայստերը երեկ կայացած հինգերորդ տուրում միավորը կիսել է Ալեքսանդր Գրիշչուկի հետ, իսկ Մագնուս Կառլսենը պարտության է մատնել Ուեսլի Սոյին և վաստակած միավորներով հավասարվել մեր շախմատիստին:
Վաղը կայանալիք 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա հենց Մագնուս Կառլսենի հետ: