Բրիտանական Daily Express պարբերականը տեղեկացնում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հարձակման գիծն ուժեղացնելու համար կփորձի ձեռք բերել Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Արյեն Ռոբենի տրանսֆերը:
Պարբերականի հավաստմամբ, անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը չունի այլ տարբերակ և պատրաստ է իր հայրենակցի տեղափոխության դիմաց մյունխենյան ակումբին առաջարկել 73 միլիոն ֆունտ:
Արյեն Ռոբենը դեմ չէ վերադառնալ Մարախլապատ Ալբիոն, որտեղ նա ժամանակին հանդես է եկել «Չելսի»-ի կազմում: Հոլանդացի եզրայինը ցանկանում է աշխատել ոչ միայն Լուի վան Գալի, այլ նաև Մեմֆիս Դեպայի հետ, ով մրցաշրջանից առաջ համալրեց «կարմիր սատանաներ»-ի շարքերը: Գերմանական ակումբի դիրքորոշման մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: