Thursday, 28 03 2024
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը

Վահեն կացնով ծանր վիրավորել է իր մորը սեռական բնույթի առաջարկ անող հյուրին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Վահե Մ.-ի գործի դատական քննությունը:

26-ամյա Վահեն մեղադրվում է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հունվարի 23-ին իր տանը Վահեն կացնի բութ մասով մեկ հարված է հասցրել տուժող Հ. Հ.-ի գլխի գագաթային շրջանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ՝ գլխի գագաթային ներհրված կոտրվածք, սուբարախնոիդալ արյունազեղում:

Գործով իրեղեն ապացույցների շարքում հանցագործության գործիք կացնի հետ միասին առկա են տուժողի «5 ատամից բաղկացած ատամնաշարը», ինչպես նաև մոխրամանի, ճենապակե բաժակի ու կավե ջարդված սպասքի կտորները:

Բացի տուժողի գլխին հասցրած կացնի մեկ հարվածից՝ Վահեն նաև ոտքով հարվածել ու թափել է տուժողի հինգ ատամները, որոնք էլ ճանաչվել են իրեղեն ապացույց…

Սակայն ի սկզբանե տուժող տղամարդուն՝ 50-ն անց  Հ. Հ.-ին, Վահեն իրենց տանը հարգանքով է ընդունել: Ուշ երեկոյան՝ կեսգիշերին մոտ, սեղան են նստել, միասին խմել են:

Հ.Հ.-ն խոստացել է, որ աշխատանք կառաջարկի Վահեին ու նրա մայրիկին: Ապա թույլտվություն է խնդրել՝ Վահեի մայրիկի հետ առանձին խոսելու համար:

Վահեն թույլ է տվել, ինքը դուրս է եկել բակ՝ մորն ու հյուրին թողնելով, որ առանձնազրույց ունենան: Բայց նա բակից լսել է, թե ինչպես է հյուրը սեռական բնույթի անպարկեշտ առաջարկ անում իր մայրիկին…

Վահեն տեղնուտեղը վերցրել է կացինը, ներս է սլացել ու կացնի բութ մասով հարվածել է անպարկեշտ «բարեգործի» գլխին…

Վահեն ինքն է շտապօգնություն ու ոստիկանություն ահազանգել: Հենց նույն օրը Վահեին բերման են ենթարկել, ապա արգելանքի տակ են առել…

Ստուգվել է նրա սթափությունը և արձանագրվել է, որ օրգանիզմում 0,52 պրոմիլե սպիրտ կա, դա համապատասխանում է 1-ին աստիճանի հարբածությանը:

Նախաքննության ընթացքում Վահե Մ.-ի նկատմամբ կատարվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Վահեն ճանաչվել է մեղսունակ:

Դեպքի պահին, դատահոգեբանական փորձաքննության եզրակացության համաձայն, Վահեն ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի գտնվել, սակայն նա հանցավոր արարքը գործել է տուժողի հակաբարոյական վարքագծի պատճառով, հուզական լարվածության վիճակում: Նա զայրույթի խոր զգացում է ապրել՝ «վթարային զարգացումով»:

Փորձաքննության ժամանակ Վահեն դրսևորել է խաղաղ, բարյացակամ վարքագիծ: Նա անկեղծորեն զղջացել է կատարածի, հատկապես՝ կացնով հարվածելու համար: Ասել է, թե պետք է ծեծեր մորը վիրավորողին, բայց կացնով չպետք է հարվածեր:

Դատարանում ևս Վահեն շատ բարյացակամ է պահում իրեն, դահլիճ մտնելիս բոլորին ժպտադեմ բարևում է, դուրս գալիս բոլորին հրաժեշտ է տալիս, նախագահողի հարցերին պատասխանում է շատ պատրաստակամ:

Նա միջնակարգ-մասնագիտական կրթություն ունի, սովորել է գեղագիտության ազգային կենտրոնի կիրառական արվեստի խեցեգործության բաժնում:

Արտագնա աշխատանք է կատարել: Երկու անգամ  դատապարտվել է՝ 2008 և 2010 թվականներին: Մի դեպքում նրա նկատմամբ համաներում է կիրառվել, մյուս դեպքում նա պայմանական-վաղաժամկետ ազատվել է: Չկրած պատժաչափ չունի, սակայն նախկինում դատված է համարվում:

Գործով տուժողը արդեն չորրորդ նիստն է՝ դատարան չի ներկայանում, չնայած պատշաճ ծանուցվում է, իսկ այս անգամ նրա վերաբերյալ բերման որոշում էր կայացվել, բայց որոշումը չէր կատարվել, տուժողն էլ դատարան չէր ներկայացվել:

Ավելի վաղ տուժողը դիմում էր հղել դատարանին՝ խնդրելով գործի քննությունը կատարել իր բացակայությամբ, հայտնել էր, թե արագացված դատական քննության դեմ չի առարկում և ներկայացրել էր քաղհայցի պահանջ՝ 900 հազար դրամի չափով: Տուժողը նշել էր, թե այդքան ծախսել է իր ապաքինման համար: Սակայն հայցադիմումին ոչ մի անդորրագիր կամ ծախսերը հաստատող այլ փաստաթուղթ կցված չէր:

Ամբաստանյալը հայտարարեց, թե իրեն լիովին մեղավոր է ճանաչում տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Նա միջնորդեց գործը քննել արագացված ընթացակարգով: Միաժամանակ ասաց, թե քաղհայցի պահանջն էլ կընդունի, եթե դատարանը այն հիմնավորված գնահատի…

Կողմերի կարծիքները լսելով՝ դատարանը որոշեց գործը քննել արագացված ընթացակարգով:

Մեղադրողը ժամանակ խնդրեց մեղադրական ճառին նախապատրաստվելու համար: Դատարանը կողմերի վիճաբանությունը կլսի հաջորդ նիստին՝ սեպտեմբերի 1-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում