Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դանի Բլինգը իր թիմում նոր ավագ է նշանակել:
Ավագի թևկապը «նարնջագույններ»-ի կազմում այսուհետ կկրի Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Արյեն Ռոբենը: Նա այդ պաշտոնում փոխարինել է Ռոբին վան Պերսիին: Վերջինս համաձայնել է դառնալ թիմի փոխավագը՝ Բլինդի առաջարկով:
Սեպտեմբերի հոլանդացիները Եվրո 2016-ի շրջանակում կխաղան Իսլանդիայի և Թուրքիայի հավաքականների հետ: