Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հրապարակել է թիմի հայտացուցակը, որը կնախապատրաստվի Եվրո 2016-ի ընտրական փուլի Սլովակիայի և Մակեդոնիայի հետ հանդիպումներին:
Ցուցակում ամենաշատ ներկայացուցիչ ունի կատալոնական «Բարսելոնա»-ն, որից հավաքական է հրավիրվել հինգ ֆուտբոլիստ: