Ռուսաստանի առաջնության յոթերորդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը հյուրընկալել է «Տերեկ»-ին:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը հանդիպման ութերորդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում փոխարինվեց՝ վնասվածքի պատճառով:
Հուսանք, որ մեր հավաքականի ֆուտբոլիստը կկարողանա արագ վերականգնվել ու օգնել ընտրանուն Եվրո 2016-ի ընտրական փուլի առաջիկա երկու խաղերի ժամանակ: