Սլովակիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Յուրայ Կուցկին տեղափոխվել է «Միլան», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ջենոա»-ի նախկին ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր և արդեն բուժզննում է անցել: 28-ամյա հենակետայինի տեղափոխության դիմաց «Միլան»-ը վճարել է 3 միլիոն եվրո:
Նախորդ մրցրջանում Կուցկին մասնակցել է 40 խաղի, խփել 4 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում: