Սինգապուրցի ուսանողները տեսանկարահանել են ցանցավոր պիթոնի և թագավորական կոբրայի մենամարտը, հայտնում է korrespondent.net-ը: Նանյանի տեխնոլոգիական համալսարանի մոտ նկարահանված հոլովակը հայտնվել է համացանցում:
Անցորդների խոսքով՝ պիթոնը փաթաթվել է կոբրայի գլխի շուրջը և կես ժամ բաց չի թողել: Սակայն ի վերջո, կոբրային հաջողվել է դուրս պրծնել ու թաքնվել մացառուտներում, իսկ պիթոնը սողացել է ճանապարհի երկայնքով:
Ավելի ուշ ականատեսները վնասատու կենդանիների դեմ պայքարի ծառայություն են կանչել: Դրա աշխատակիցները կարողացել են բռնել երկու օձերին և մարդկանցից հեռու տանել:
Մոտակա համալսարանի ուսանողներին զգուշացրել են հնարավոր վտանգի մասին և կոչ են արել զգույշ լինել, հատկապես երեկոյան ժամերին:
https://youtu.be/ITmUHUnRf-E